Եթե դուք աշխատում եք հեմոդիալիզի բաժանմունքում և ցանկանում եք զարգացնել ձեր մասնագիտական հմտությունները, ապա այս ծրագիրը նախատեսված է հենց ձեզ համար:
Ծրագրի մանրամասներ
Դասընթացը կտրամադրի խորացված գիտելիքներ հեմոդիալիզի ընթացակարգերի, սարքավորումների օգտագործման, հիվանդների խնամքի, հնարավոր բարդությունների կանխարգելման և կառավարման վերաբերյալ: Բուժքույրերը կծանոթանան հեմոդիալիզի ժամանակակից մեթոդներին, կլինիկական ուղեցույցներին, ինչպես նաև պացիենտների հոգեբանական աջակցության և նրանց ընտանիքների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններին:
Դասընթացը կմատուցվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ ներառելով թե՛ տեսական, թե՛ գործնական պարապմունքներ, սիմուլյացիաներ մուլյաժներով և իրական աշխատանքի դիտարկում հեմոդիալիզի բաժանմունքում:
Դասընթացին ամբողջական մասնակցության դեպքում տրվում են ՇՄԶ կրեդիտներ:
Դասընթացի տևողությունը` 18 օր, 75 ժամ
Ձևաչափը` Առկա և առցանց
Դասընթացի վայրը` Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ
Արժեքը` 54 000 դրամ
Ակնկալվող արդյունքներ
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները՝
- Կտիրապետեն հեմոդիալիզի ընթացակարգերին, սարքավորումներին և դրանց ճիշտ օգտագործմանը։
- Կունենան խորացված գիտելիքներ սուր և քրոնիկ երիկամային անբավարարության վերաբերյալ։
- Կսովորեն պացիենտների խնամքի առանձնահատկությունները, նրանց վիճակի մոնիտորինգը և անհետաձգելի իրավիճակներում անհրաժեշտ միջոցառումները։
- Կկարողանան ճիշտ կառավարել/կիրառել դեղորայքը և հասկանալ դրա ազդեցությունը։
- Կտիրապետեն ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման և ախտահանման գործընթացների կանոններին։
- ձեռք կբերեն հմտություններ բուժառուի և նրա ընտանիքի հետ հաղորդակցման, հոգեբանական աջակցության և մասնագիտական էթիկայի վերաբերյալ։
Ինչու ՞ մասնակցել
Այս դասընթացը հիանալի հնարավորություն է հեմոդիալիզի բուժքույրերին՝ կատարելագործելու իրենց հմտությունները, սովորելու նորարարական մեթոդներ և բարձրացնելու մասնագիտական որակավորումը՝ ապահովելով բարձրորակ խնամք հեմոդիալիզ ստացող պացիենտների համար: