loading

010-28-55-98
ntexcellencecenter@gmail.com

Ներարկումների տեխնիկաներ և պերիֆերիկ երակային կաթետերի տեղադրում

Եթե դուք ցանկանում եք հմտանալ ներարկումների տեխնիկաներում և պերիֆերիկ երակային կաթետերի տեղադրման գործընթացում՝ ապահովելով որակյալ և անվտանգ բուժօգնություն, ապա այս ծրագիրը նախատեսված է հենց ձեզ համար:

Ծրագրի մանրամասներ

Դասընթացը կտրամադրի խորացված գիտելիքներ ներարկումների հիմնական տեսակների, դրանց անվտանգ իրականացման, պերիֆերիկ երակային կաթետերի տեղադրման, խնամքի և բարդությունների կանխարգելման վերաբերյալ: Մասնակիցները կծանոթանան ներհիվանդանոցային վարակների կանխարգելման մեթոդներին, ինչպես նաև բուժառուի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններին:

Դասընթացը կմատուցվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ ներառելով թե՛ տեսական, թե՛ գործնական պարապմունքներ, սիմուլյացիաներ մուլյաժներով և պրակտիկա իրական միջավայրում:

Դասընթացին ամբողջական մասնակցության դեպքում տրվում են ՇՄԶ կրեդիտներ:

  • Դասընթացի տևողությունը՝ 3 օր, 16 ժամ
  • Ձևաչափը՝ Առկա
  • Արժեքը՝ 20 000 դրամ

Ակնկալվող արդյունքներ

Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները՝

  • Կտիրապետեն ներարկումների տեխնիկաների (ն/ե, ն/մ, ե/մ, ն/բ) ճիշտ, անվտանգ և արդյունավետ իրականացման մեթոդներին։
  • Կսովորեն պերիֆերիկ երակային կաթետերի տեղադրման, խնամքի և բարդությունների կանխարգելման գործընթացները։
  • Կիմանան ներհիվանդանոցային վարակների և արյան վարակների կանխարգելման արդյունավետ մեթոդները։
  • Կզարգացնեն բուժառուի հետ արդյունավետ հաղորդակցման հմտությունները, ինչը կնպաստի նրա հարմարավետությանն ու վստահությանը։

Ինչու՞ մասնակցել

Այս դասընթացը հիանալի հնարավորություն է բուժաշխատողների համար՝ կատարելագործելու ներարկումների և պերիֆերիկ երակային կաթետերի տեղադրման հմտությունները, սովորելու նորարարական մեթոդներ և բարձրացնելու իրենց մասնագիտական որակավորումը՝ ապահովելով անվտանգ և որակյալ բուժօգնություն: