loading

010-28-55-98
ntexcellencecenter@gmail.com

Լաբորատոր որակի կառավարում․ նախահետազոտական փուլ ՇՄԶ դասընթացv

Եթե ցանկանում եք զարգացնել ձեր տեսական և գործնական գիտելիքները լաբորատոր որակի կառավարման ոլորտում՝ նպաստելով ճշգրիտ արդյունքների ստացմանը և պացիենտների սպասարկման որակի բարձրացմանը, ապա այս դասընթացը նախատեսված է հենց ձեզ համար։

Ծրագրի մանրամասներ
Դասընթացը կենտրոնանում է նախահետազոտական փուլի որակի կառավարման հիմնական սկզբունքների վրա՝ սկսած կենսանմուշների ճիշտ նմուշառումից մինչև դրանց վերջնական պահեստավորում կամ վերամշակում։ Այն կնպաստի նմուշի ամբողջականության ապահովմանը, սխալների նվազեցմանը և լաբորատոր գործընթացների արդյունավետության բարձրացմանը։

Մասնակիցները կծանոթանան նմուշառման հիմնական սխալներին, կսովորել  պատշաճ կերպով գրանցել պացիենտի տվյալները, պիտակավորել ու փաթեթավորել նմուշները, պահպանել կենսանվտանգության կանոնները և կիրառել անհատական պաշտպանիչ միջոցներ։

Դասընթացը ներառում է տեսական և գործնական պարապմունքներ, ինտերակտիվ դասախոսություններ, դեպքերի վերլուծություն և աշխատանք բաժանմունքներում։

Դասընթացին մասնակցելուց հետո դուք՝

  • Կտիրապետեք նախահետազոտական փուլի գործընթացներին՝ նմուշառման, փոխադրման, պահեստավորման և վերամշակման ժամանակ։
  • Կսովորեք տարբերակել և կանխել նմուշառման սխալները՝ ապահովելով բարձր որակի լաբորատոր հետազոտություններ։
  • Կճանաչեք անբավարար նմուշներն ու կհիմնավորեք մերժման որոշումները։
  • Կբարելավեք պացիենտի սպասարկման որակը՝ բարեխիղճ գրանցումների, անվտանգ նմուշառման և պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ։
  • Կշահեք գործնական փորձ տարբեր նմուշների հետ աշխատելու, ինչպես նաև կենսանվտանգության պահանջների կիրառման հարցում։

Դասընթացի մանրամասներ

  • Տևողությունը՝ 3 օր, 13 ժամ
  • Թիրախային լսարան՝ աշխատող բուժքույրեր, լաբորանտ ուսանողներ, բուժքույր-ստաժորներ
  • Վայրը՝ «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
  • Ձևաչափը՝ Տեսական և գործնական պարապմունքներ (ինտերակտիվ դասախոսություն, դեպքերի քննարկում, բաժանմունքային աշխատանք)
  • ՇՄԶ կրեդիտավորում՝ 13 կրեդիտ
  • Արժեքը՝

Ինչու՞ մասնակցել
Այս դասընթացը եզակի հնարավորություն է բոլոր միջին բուժաշխատողների համար՝ հարստացնելու իրենց մասնագիտական պաշարը, նվազեցնելու լաբորատոր սխալները և բարձրացնելու հիվանդների վստահությունը բուժհաստատության նկատմամբ։