Անեսթեզիստ բուժքույրերի ՇՄԶ
Ծրագրի մանրամասներ
Դասընթացը կտրամադրի խորացված գիտելիքներ անեսթեզիստ բուժքույրերի մասնագիտական գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ՝ ներառելով բուժառուի նախապատրաստումը անզգայացման համար, անեսթեզիայի ընթացքում կիրառվող սարքավորումների և դեղորայքի ճիշտ օգտագործումը, ինչպես նաև կզարգացնի արագ արձագանքման հմտությունները ։
Մասնակիցները կզարգացնեն իրենց կարողությունները՝ ապահովելով բուժառուի անվտանգությունը և բարեկեցությունը,հաշվի առնելով ֆիզիկական և հուզական առանձնահատկությունները, կսովորեն ճանաչել սեփական գործողությունների սահմանները, ստանձնել պատասխանատվություն մասնագիտական գործունեության դաշտում և գնահատել սեփական մասնագիտական գործողությունները։
Դասընթացը ներառում է նաև էպիդ ռեժիմի կանոնակարգերի և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների վերաբերյալ գիտելիքների ամրապնդում, ինչպես նաև բուժառուի տվյալների էլեկտրոնային փաստաթղթավորման հմտությունների զարգացում։
Դասընթացը կմատուցվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ ներառելով տեսական և գործնական պարապմունքներ, ինտերակտիվ վարժություններ, դեպքերի քննարկումներ, մուլյաժների վրա գործնական աշխատանք սիմուլացիոն սարքերով, խմբային աշխատանք և կլինիկական ուսուցում իրական հիվանդների վրա կիրառվող գործընթացների շրջանակում։
Դասընթացին ամբողջական մասնակցության դեպքում տրվում են ՇՄԶ կրեդիտներ։
Ակնկալվող արդյունքներ
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները՝
• Կտիրապետեն բուժառուի անվտանգության և բարեկեցության ապահովման հմտություններին՝ հաշվի առնելով ֆիզիկական և հուզական դրույթները։
• Կկարողանան ճանաչել սեփական գործողությունների սահմանները և ստանձնել պատասխանատվություն մասնագիտական գործունեության դաշտում։
• Կկարողանան հիմնավորել, գնահատել և արտացոլել սեփական մասնագիտական գործողությունները։
• Կկարողանան իրականացնել բոլոր անհատական նախապատրաստական միջոցառումները անզգայացման համար։
• Կտիրապետեն թոքերի օդափոխության, անզգայացման և այլ սարքավորումների հետ աշխատանքի պահանջներին։
• Կծանոթանան անեսթեզիայի ժամանակ օգտագործվող դեղորայքների հիմնական ցանկին և ազդեցության մեխանիզմներին։
• Կզարգացնեն հմտություններ՝ անզգայացման գործիքների, պարագաների և դեղորայքի ճիշտ և նպատակային տրամադրման համար։
• Կբարելավեն գիտելիքները էպիդ ռեժիմի կանոնակարգերի և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների վերաբերյալ։
• Կտիրապետեն բուժառուի տվյալների էլեկտրոնային փաստաթղթավորման հմտություններին։
• Կկարողանան օգտվել հաստատությունում գործող և պարբերաբար թարմացվող կանոնակարգերից, ուղեցույցներից և ընթացակարգերից։
• Կտիրապետեն արագ արձագանքման հմտություններին՝ ըստ գործունեության ոլորտի։
Դասընթացի մանրամասներ
• Տևողությունը՝ 15 օր (3 շաբաթ)
• Ընդհանուր ժամաքանակը՝ 66 ժամ
• Թիրախային լսարան՝ անեսթեզիստ բուժքույրեր
• Արժեքը՝ 40,000 դրամ /գործում է նաև եկամտահարկի վերադարձի օրենքը/
• ՇՄԶ կրեդիտավորում` 28 տեսական 40 գործնական