Եթե ցանկանում եք զարգացնել ձեր տեսական և գործնական գիտելիքները լաբորատոր որակի կառավարման ոլորտում՝ նպաստելով ճշգրիտ արդյունքների ստացմանը և պացիենտների սպասարկման որակի բարձրացմանը, ապա այս դասընթացը նախատեսված է հենց ձեզ համար։
Ծրագրի մանրամասներ
Դասընթացը կենտրոնանում է նախահետազոտական փուլի որակի կառավարման հիմնական սկզբունքների վրա՝ սկսած կենսանմուշների ճիշտ նմուշառումից մինչև դրանց վերջնական պահեստավորում կամ վերամշակում։ Այն կնպաստի նմուշի ամբողջականության ապահովմանը, սխալների նվազեցմանը և լաբորատոր գործընթացների արդյունավետության բարձրացմանը։
Մասնակիցները կծանոթանան նմուշառման հիմնական սխալներին, կսովորել պատշաճ կերպով գրանցել պացիենտի տվյալները, պիտակավորել ու փաթեթավորել նմուշները, պահպանել կենսանվտանգության կանոնները և կիրառել անհատական պաշտպանիչ միջոցներ։
Դասընթացը ներառում է տեսական և գործնական պարապմունքներ, ինտերակտիվ դասախոսություններ, դեպքերի վերլուծություն և աշխատանք բաժանմունքներում։
Դասընթացին մասնակցելուց հետո դուք՝
- Կտիրապետեք նախահետազոտական փուլի գործընթացներին՝ նմուշառման, փոխադրման, պահեստավորման և վերամշակման ժամանակ։
- Կսովորեք տարբերակել և կանխել նմուշառման սխալները՝ ապահովելով բարձր որակի լաբորատոր հետազոտություններ։
- Կճանաչեք անբավարար նմուշներն ու կհիմնավորեք մերժման որոշումները։
- Կբարելավեք պացիենտի սպասարկման որակը՝ բարեխիղճ գրանցումների, անվտանգ նմուշառման և պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ։
- Կշահեք գործնական փորձ տարբեր նմուշների հետ աշխատելու, ինչպես նաև կենսանվտանգության պահանջների կիրառման հարցում։
Դասընթացի մանրամասներ
- Տևողությունը՝ 3 օր, 13 ժամ
- Թիրախային լսարան՝ աշխատող բուժքույրեր, լաբորանտ ուսանողներ, բուժքույր-ստաժորներ
- Վայրը՝ «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ
- Ձևաչափը՝ Տեսական և գործնական պարապմունքներ (ինտերակտիվ դասախոսություն, դեպքերի քննարկում, բաժանմունքային աշխատանք)
- ՇՄԶ կրեդիտավորում՝ 13 կրեդիտ
- Արժեքը՝
Ինչու՞ մասնակցել
Այս դասընթացը եզակի հնարավորություն է բոլոր միջին բուժաշխատողների համար՝ հարստացնելու իրենց մասնագիտական պաշարը, նվազեցնելու լաբորատոր սխալները և բարձրացնելու հիվանդների վստահությունը բուժհաստատության նկատմամբ։