Եթե դուք ցանկանում եք կատարելագործել ձեր գիտելիքները և հմտությունները վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ոլորտում՝ ապահովելով որակյալ և անվտանգ խնամք, ապա այս դասընթացը նախատեսված է հենց ձեզ համար:
Ծրագրի մանրամասներ
Դասընթացը կտրամադրի խորացված գիտելիքներ մանկական ինտենսիվ թերապիայի ոլորտում՝ ներառելով հիվանդի խնամքի առաջադեմ տեխնիկաներ, կրիտիկական իրավիճակների կառավարման հմտություններ, սթրեսակայունության բարձրացում և միջմասնագիտական համագործակցության զարգացման մեթոդներ։ Մասնակիցները կծանոթանան ինտենսիվ թերապիայի նորարարական մեթոդներին և ապացուցահեն լավագույն պրակտիկային՝ ինչպես նաև կզարգացնեն մոնիթորինգի և պացիենտների խնամքի ոլորտում իրենց գիտելիքները։
Դասընթացը կմատուցվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ ներառելով տեսական և գործնական պարապմունքներ, սիմուլյացիաներ, կլինիկական դեպքերի քննարկումներ և պրակտիկա իրական միջավայրում։
Դասընթացին ամբողջական մասնակցության դեպքում տրվում են ՇՄԶ կրեդիտներ:
Ակնկալվող արդյունքներ
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները՝
-
Կտիրապետեն ինտենսիվ թերապիայի նորարարական մեթոդներին և ապացուցված լավագույն պրակտիկային։
• Կզարգացնեն կրիտիկական իրավիճակներում արագ արձագանքման հմտությունները։
• Կսովորեն բուժառուի խնամքի առաջադեմ տեխնիկաները և մոնիթորինգի գործընթացը։
• Կզարգացնեն միջմասնագիտական համագործակցության և արդյունավետ հաղորդակցման հմտությունները։
Դասընթացի մանրամասներ
- Տևողությունը՝ 24 օր
• Ձևաչափը՝ առկա և առցանց
• Արժեքը՝ 56,000 դրամ
Ինչու՞ մասնակցել
Այս դասընթացը հիանալի հնարավորություն է բուժաշխատողների համար՝ կատարելագործելու իրենց մասնագիտական հմտությունները, սովորելու նորարարական մեթոդներ և բարձրացնելու իրենց որակավորումը՝ ապահովելով անվտանգ և որակյալ բուժօգնություն մանկական ինտենսիվ թերապիայի ոլորտում։