Եթե դուք ցանկանում եք հմտանալ ներարկումների տեխնիկաներում և պերիֆերիկ երակային կաթետերի տեղադրման գործընթացում՝ ապահովելով որակյալ և անվտանգ բուժօգնություն, ապա այս ծրագիրը նախատեսված է հենց ձեզ համար:
Ծրագրի մանրամասներ
Դասընթացը կտրամադրի խորացված գիտելիքներ ներարկումների հիմնական տեսակների, դրանց անվտանգ իրականացման, պերիֆերիկ երակային կաթետերի տեղադրման, խնամքի և բարդությունների կանխարգելման վերաբերյալ: Մասնակիցները կծանոթանան ներհիվանդանոցային վարակների կանխարգելման մեթոդներին, ինչպես նաև բուժառուի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններին:
Դասընթացը կմատուցվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ ներառելով թե՛ տեսական, թե՛ գործնական պարապմունքներ, սիմուլյացիաներ մուլյաժներով և պրակտիկա իրական միջավայրում:
Դասընթացին ամբողջական մասնակցության դեպքում տրվում են ՇՄԶ կրեդիտներ:
- Դասընթացի տևողությունը՝ 3 օր, 16 ժամ
- Ձևաչափը՝ Առկա
- Արժեքը՝ 20 000 դրամ
Ակնկալվող արդյունքներ
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները՝
- Կտիրապետեն ներարկումների տեխնիկաների (ն/ե, ն/մ, ե/մ, ն/բ) ճիշտ, անվտանգ և արդյունավետ իրականացման մեթոդներին։
- Կսովորեն պերիֆերիկ երակային կաթետերի տեղադրման, խնամքի և բարդությունների կանխարգելման գործընթացները։
- Կիմանան ներհիվանդանոցային վարակների և արյան վարակների կանխարգելման արդյունավետ մեթոդները։
- Կզարգացնեն բուժառուի հետ արդյունավետ հաղորդակցման հմտությունները, ինչը կնպաստի նրա հարմարավետությանն ու վստահությանը։
Ինչու՞ մասնակցել
Այս դասընթացը հիանալի հնարավորություն է բուժաշխատողների համար՝ կատարելագործելու ներարկումների և պերիֆերիկ երակային կաթետերի տեղադրման հմտությունները, սովորելու նորարարական մեթոդներ և բարձրացնելու իրենց մասնագիտական որակավորումը՝ ապահովելով անվտանգ և որակյալ բուժօգնություն: