loading

010-28-55-98
ntexcellencecenter@gmail.com

Ռենտգեն-լաբորանտների ՇՄԶ

Եթե դուք ցանկանում եք կատարելագործել ձեր գիտելիքներն ու հմտությունները ռադիոլոգիայի ոլորտում՝ ապահովելով որակյալ և անվտանգ հետազոտություններ, ապա այս դասընթացը նախատեսված է հենց ձեզ համար։

Ծրագրի մանրամասներ

Դասընթացը կտրամադրի խորացված գիտելիքներ ճառագայթային ախտորոշման ոլորտում՝ ներառելով նորարարական տեխնիկաների կիրառություն, ապացուցահեն պրակտիկաներ, պացիենտների և բուժանձնակազմի ճառագայթային անվտանգության ապահովում, ինչպես նաև կրիտիկական իրավիճակներում արագ արձագանքման հմտությունների զարգացում։

Մասնակիցները կծանոթանան որակյալ հետազոտությունների իրականացման միջազգային ստանդարտներին և ձեռք կբերեն մասնագիտական էթիկայի, միջմասնագիտական համագործակցության ու արդյունավետ հաղորդակցման կարևոր հմտություններ։

Դասընթացը կմատուցվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ ներառելով տեսական և գործնական պարապմունքներ, ինտերակտիվ դասախոսություններ, սիմուլյացիոն վարժություններ, կլինիկական դեպքերի քննարկումներ և պրակտիկա իրական միջավայրում։ Ուսումնական ծրագիրը մշակվել է Շվեյցարիայի բուժքույրական դպրոցի և հիվանդանոցների փորձագետների կողմից՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Դասընթացին մասնակցելուց հետո դուք՝

  • Կտիրապետեք ռենտգեն-ախտորոշման նորագույն տեխնոլոգիաներին և ապացուցահեն մեթոդներին։
    • Կսովորեն ապահովել ճառագայթային անվտանգության կանոնները՝ պացիենտների և բուժանձնակազմի պաշտպանության համար։
    • Կզարգացնեք կրիտիկական իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքելու հմտությունները։
    • Կսովորեք որակյալ հետազոտություններ իրականացնելու միջազգային ստանդարտները։
    • Կբարելավեք միջմասնագիտական համագործակցման և հաղորդակցման հմտությունները։

Դասընթացի մանրամասներ

  • Տևողությունը՝ 15 օր , 63 ժամ
    Ձևաչափը՝ Առկա և առցանց
    Արժեքը՝ 50.000 դրամ
    ՇՄԶ կրեդիտավորում՝ 67 կրեդիտ

Ինչու՞ մասնակցել

Այս դասընթացը հիանալի հնարավորություն է ռենտգեն-լաբորանտների համար՝ կատարելագործելու իրենց մասնագիտական հմտությունները, սովորելու նորարարական մեթոդներ և բարձրացնելու իրենց որակավորումը՝ ապահովելով անվտանգ և որակյալ ճառագայթային ախտորոշում։