Մանկական ֆիզիոթերապիստների ՇՄԶ
Ծրագրի մանրամասներ
Դասընթացը կտրամադրի խորացված տեսական և գործնական գիտելիքներ մանկական ֆիզիոթերապիայի ոլորտում՝ ներառելով երեխաների շարժողական զարգացման գնահատումը, նյարդաբանական և ոսկրամկանային համակարգի պաթոլոգիաների առանձնահատկությունները, ինչպես նաև վերականգնողական միջամտությունների ժամանակակից մեթոդները։ Ծրագիրը նպատակ ունի զարգացնել մասնակիցների կլինիկական մտածողությունը, գործնական հմտությունները և բազմամասնագիտական թիմում արդյունավետ աշխատելու կարողությունը։
Մասնակիցները կզարգացնեն իրենց կարողությունները՝ ապահովելով երեխայի անվտանգությունը և բարեկեցությունը, հաշվի առնելով նրա ֆիզիկական, հոգեբանական և զարգացման առանձնահատկությունները, կսովորեն գնահատել շարժողական հմտությունները, կազմել անհատական վերականգնողական ծրագրեր և կիրառել ապացուցահեն ֆիզիոթերապևտիկ միջամտություններ։
Դասընթացը ներառում է նաև երեխայի զարգացման տարիքային առանձնահատկությունների, նյարդաբանական և մկանային-կմախքային խանգարումների, վաղ միջամտության, ընտանիքակենտրոն խնամքի, հաղորդակցման և մասնագիտական էթիկայի վերաբերյալ գիտելիքների ամրապնդում, ինչպես նաև կլինիկական փաստաթղթավորման և գնահատման ստանդարտացված գործիքների կիրառման հմտությունների զարգացում։
Ծրագիրը իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան և ներառում է տեսական դասախոսություններ, դեպքերի քննարկումներ, գործնական պարապմունքներ, սիմուլյացիոն ուսուցում, վարպետության դասեր, խմբային աշխատանք, ինչպես նաև կլինիկական միջավայրում գործնական աշխատանք փորձառու մասնագետների վերահսկողությամբ։
Դասընթացի ընթացքում դասավանդում են ոլորտի տեղական և միջազգային փորձագետներ, ներառյալ Շվեյցարիայից հրավիրված ֆիզիոթերապիստներ։
Դասընթացին ամբողջական մասնակցության դեպքում տրվում են ՇՄԶ կրեդիտներ։
Ակնկալվող արդյունքներ
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները՝
• Կտիրապետեն երեխաների շարժողական զարգացման գնահատման և վերլուծության հմտություններին։
• Կկարողանան տարբերել նորմալ և ոչ տիպային զարգացումը տարբեր տարիքային փուլերում։
• Կկարողանան գնահատել նյարդաբանական և ոսկրամկանային խանգարումներ ունեցող երեխաներին։
• Կկազմեն անհատական ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական ծրագրեր։
• Կկիրառեն ապացուցահեն բուժման մեթոդներ՝ համապատասխանեցված երեխայի կարիքներին։
• Կկիրառեն վաղ միջամտության և ընտանիքակենտրոն խնամքի մոտեցումներ։
• Կկզարգացնեն արդյունավետ հաղորդակցման հմտություններ երեխաների և նրանց ծնողների հետ։
• Կկարողանան աշխատել բազմամասնագիտական թիմում։
• Կկիրառեն ստանդարտացված գնահատման գործիքներ և կլինիկական փաստաթղթավորում։
• Կկկարողանան գնահատել բուժման արդյունավետությունը և կատարել անհրաժեշտ փոփոխություններ։
• Կծանոթանան աջակցող միջոցների տեսակներին և դրանց ճիշտ կիրառմանը։
• Կզարգացնեն մասնագիտական էթիկայի, հետազոտական և ինքնագնահատման հմտությունները։
• Կտիրապետեն կլինիկական միջավայրում արագ և ճիշտ որոշումներ կայացնելու կարողությանը։
Դասընթացի մանրամասներ
• Տևողությունը՝ 8 ամիս
• Ընդհանուր ժամաքանակը՝ 170 ժամ
• Կազմությունը՝ 6 մոդուլ, 30 շաբաթ, 71 ուսումնական օր
• Հաճախականությունը՝ շաբաթը 2 օր (երեքշաբթի, չորեքշաբթի) — հարմարեցված աշխատող մասնագետների համար
• Թիրախային լսարան՝
Ֆիզիոթերապիստներ բակալավրի աստիճանով,
մանկական ֆիզիոթերապիայի ոլորտում աշխատող մասնագետներ՝ առնվազն 1 տարվա փորձով• Արժեքը՝ 150.000 դրամ
• Տրվում են` 62 տեսական և 90 գործնական ՇՄԶ կրեդիտներ
• Գործում է նաև եկամտահարկի վերադարձի օրենքը