loading

010-28-55-98
ntexcellencecenter@gmail.com

Մանկաբուժական ուղղվածության բուժքույրերի ՇՄԶ

Եթե դուք աշխատում եք մանկաբուժական ոլորտում և ցանկանում եք կատարելագործել ձեր մասնագիտական հմտությունները, ապա այս դասընթացը նախատեսված է հենց ձեզ համար:

Ծրագրի մանրամասներ

Դասընթացը հնարավորություն կտա մանկաբուժական պրոֆիլի բուժքույրերին ձեռք բերել և զարգացնել կազմակերպչական, մասնագիտական և միջանձնային հմտություններ՝ անհրաժեշտ մանկական տարբեր տարիքի պացիենտների խնամքն արդյունավետորեն կազմակերպելու համար։

Մասնակիցները կսովորեն՝

  • Բուժքույրական գործընթացի ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
  • Մանկաբուժական միջամտությունների նախապատրաստման և իրականացման հմտություններ,
  • Գործիքային հետազոտությունների կազմակերպման և ապահովման գործնական ասպեկտներ,
  • Երեխաների խնամքի առանձնահատկություններ՝ տարբեր ախտաբանական վիճակներում,
  • Ծնողների և ընտանիքի անդամների հետ արդյունավետ հաղորդակցման և հոգեբանական աջակցության հմտություններ։

Դասընթացը ներառում է ինչպես տեսական դասախոսություններ, այնպես էլ գործնական պարապմունքներ, սիմուլյացիոն դասեր ինչպես նաև դեպքերի քննարկումներ ։

Դասընթացի ձևաչափը

  • Տևողությունը՝ 18 օր, 83 ժամ
  • Ձևաչափը՝ Առկա և առցանց
  • Վայրը՝ Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ
  • Արժեքը՝ 60 000 դրամ
  • ՇՄԶ կրեդիտներ՝ 83

Ակնկալվող արդյունքներ

Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները՝

  • Կտիրապետեն մանկաբուժական պրակտիկայում կիրառվող նորագույն մեթոդներին և տեխնոլոգիաներին,
  • Կկարողանան ինքնուրույն կազմակերպել և իրականացնել տարաբնույթ բուժքույրական միջամտություններ,
  • Կունենան խորացված գիտելիքներ մանկական խնամքի, հիվանդությունների վաղ հայտնաբերման և անհետաձգելի իրավիճակների կառավարման վերաբերյալ,
  • Կսովորեն մանկական պացիենտների և նրանց ընտանիքների հետ հաղորդակցման, բարոյահոգեբանական աջակցության և մասնագիտական էթիկայի հմտություններ,
  • Կբարձրացնեն մասնագիտական ինքնավստահությունը և պատրաստ կլինեն կիրառել ստացած գիտելիքները իրենց ամենօրյա աշխատանքում։

Ինչու՞ մասնակցել

Այս դասընթացը հիանալի հնարավորություն է մանկաբուժական բուժքույրերի համար՝

  • Բարձրացնելու իրենց մասնագիտական որակավորումը,
  • Ընդլայնելու գործնական և տեսական գիտելիքները,
  • Իմանալու ոլորտի նորամուծությունների մասին,
  • Եվ ամենակարևորը՝ ապահովելու որակյալ և համակողմանի խնամք մանկահասակ պացիենտների համար։