Առաջին բուժօգնություն
Ծրագրի մանրամասներ
Դասընթացը կտրամադրի հիմնարար տեսական և գործնական գիտելիքներ առաջին բուժօգնության կազմակերպման և իրականացման վերաբերյալ՝ արտակարգ և կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում արագ, ճիշտ և արդյունավետ արձագանք ապահովելու նպատակով։ Ծրագիրը նախատեսված է բուժաշխատողների մասնագիտական կարողությունները զարգացնելու համար՝ ապահովելով անհետաձգելի վիճակներում ճիշտ որոշումների կայացում և համապատասխան գործողությունների իրականացում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան առաջին բուժօգնության հիմնական սկզբունքներին, սիրտ–թոքային վերակենդանացման (ՍԹՎ) ընթացակարգերին, շնչուղիների անցանելիության ապահովման մեթոդներին, արտաքին դեֆիբրիլյատորի կիրառմանը, ինչպես նաև վնասվածքների և սուր վիճակների դեպքում առաջին բուժօգնության կազմակերպմանը։
Ծրագիրը ներառում է տեսական և գործնական պարապմունքներ, ինտերակտիվ քննարկումներ, սիմուլյացիոն ուսուցում, մուլյաժների վրա գործնական աշխատանք, կլինիկական դեպքերի վերլուծություն և թիմային վարժություններ, որոնք նպաստում են մասնակիցների պատրաստվածությանը իրական արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ գործելու համար։
Տեսական և գործնական բաղադրիչների համադրությունը հնարավորություն է տալիս մասնակիցներին ձեռք բերել համապարփակ գիտելիքներ, իսկ սիմուլյացիոն վարժությունները նպաստում են հմտությունների պահպանմանը և կատարելագործմանը։
Դասընթացին ամբողջական մասնակցության դեպքում տրվում են ՇՄԶ կրեդիտներ։
Ակնկալվող արդյունքներ
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները՝
• Կտիրապետեն առաջին բուժօգնության կազմակերպման հիմնական սկզբունքներին։
• Կկարողանան արագ արձագանքել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում։
• Կտիրապետեն սիրտ–թոքային վերակենդանացման (ՍԹՎ) հիմնարար քայլերին։
• Կկարողանան գնահատել ՍԹՎ-ի արդյունավետությունը և ավարտի ցուցումները։
• Կկիրառեն ABC և ABCDE կլինիկական գնահատման մեթոդները։
• Կկարողանան ապահովել շնչուղիների անցանելիությունը տարբեր տարիքային խմբերում։
• Կկարողանան կատարել արհեստական շնչառություն և թոքերի օդափոխություն։
• Կտիրապետեն արտաքին դեֆիբրիլյատորի ճիշտ և անվտանգ օգտագործմանը։
• Կճանաչեն սրտի կանգի և շնչառական անբավարարության հիմնական պատճառները։
• Կկարողանան կազմակերպել թիմային աշխատանք բազմափրկարար ՍԹՎ իրականացնելիս։
• Կկիրառեն առաջին բուժօգնություն վնասվածքների, արյունահոսությունների, այրվածքների, կոտրվածքների և շոկային վիճակների դեպքում։
• Կճանաչեն կիրառվող սարքավորումները և դեղամիջոցները՝ ըստ բուժառուի տարիքի և վիճակի։
• Կունենան պատրաստվածություն սիմուլյացիոն վարժությունների միջոցով իրական իրավիճակներում արագ գործելու համար։
Դասընթացի մանրամասներ
• Տևողությունը՝ 5 օր
• Ընդհանուր ժամաքանակը՝ 12 ժամ
• Կազմությունը՝ 1 մոդուլ
• Թիրախային լսարան՝
ավագ և միջին բուժաշխատողներ
• ՇՄԶ կրեդիտավորում` 6 տեսական և 6 գործնական