
Ով ենք մենք
«Բուժքույրերի և Թերապիստների գերազանցության կենտրոն»-ը առողջապահության ոլորտում մասնագիտական շարունակական կրթության կենտրոն է` ուղղված Հայաստանի հանրապետությունում բուժքույրերի, տեխնիկների, թերապիստների /վերականգնողական/ մասնագիտական շարունակական զարգացմանն ու մասնագիտացմանը:
Մեր հիմնադիրներն են. ՍԵՄՌԱ Պլյուս հիմնադրամ /Շվեյցարիա/ և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ /Հայաստան/:
Առաքելություն
Մեր առաքելությունն է վերափոխել կրթության ոլորտը բուժքույրերի և վերականգնողական թերապիստների համար՝ համադրելով նորարարությունը, տեխնոլոգիաները և պացիենտակենտրոն մոտեցումը։
Մեր նպատակն է կրթել նոր սերնդի մասնագետներ, որոնք կունենան ոչ միայն անհրաժեշտ կլինիկական հմտություններ, այլև տոկունություն և հարմարվողականություն՝ հաջողելու առողջապահության մշտապես փոփոխվող աշխարհում։

Արժեքները
- Գերազանցություն
Մենք մշտապես ձգտում ենք գերազանցության մեր բոլոր գործողություններում՝ առաջարկելով ամենաբարձր որակի ուսումնական ծրագրեր և խրախուսելով մեր սովորողներին հասնել իրենց ամբողջական ներուժին: - Ազնվություն
Մեր աշխատանքը ղեկավարվում է ամուր էթիկական և բարոյական սկզբունքներով: Մենք գործում ենք ազնվությամբ, թափանցիկությամբ և հարգանքով՝ մեր սովորողների, գործընկերների և հասարակության նկատմամբ: - Համագործակցություն
Մենք հավատում ենք համագործակցության և գործընկերության ուժին: Մենք սերտորեն համագործակցում ենք մեր ազգային և միջազգային գործընկերների, առողջապահական հաստատությունների և պետական կառույցների հետ՝ բավարարելու առողջապահության ոլորտի ուսումնական կարիքները: - Նորարարություն
Մենք բաց ենք փոփոխությունների և նորարարության առաջ՝ մշտապես որոնելով նոր ճանապարհներ մեր ուսումնական ծրագրերի կատարելագործման և մեր կրթական պրակտիկայում վերջին տեխնոլոգիական և գիտական ձեռքբերումների ներդրման համար: - Հավատարմություն,
Մենք հիվանդին դնում ենք մեր բոլոր գործողությունների կենտրոնում: Մենք պատրաստում ենք մեր սովորողներին տրամադրել պացիենտակենտրոն խնամք՝ հոգատարությամբ, ուշադրությամբ և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքով:

Մեր տեսլականը
Մենք նպատակ ունենք հզորացնել առողջապահության և սոցիալական ոլորտի մասնագետներին՝ նորարարական և ապացույցների վրա հիմնված կրթական ծրագրերի միջոցով։ Մեր առաջնահերթություններն են որակյալ ռեսուրսների տրամադրումը, մոտիվացնող ուսումնական միջավայրի ստեղծումը և մասնագիտական ու անձնական զարգացման խթանումը։
Շարունակաբար կատարելագործելով մեր կրթական մոտեցումները՝ մենք նպաստում ենք առողջապահական համակարգի կայունությանը և սահմանում շարունակական կրթության նոր չափանիշներ։