loading

010-28-55-98
ntexcellencecenter@gmail.com

Հեմոդիալիզի բաժանմունքի բուժքույրերի ՇՄԶ

Եթե դուք աշխատում եք հեմոդիալիզի բաժանմունքում և ցանկանում եք զարգացնել ձեր մասնագիտական հմտությունները, ապա այս ծրագիրը նախատեսված է հենց ձեզ համար:

Ծրագրի մանրամասներ

Դասընթացը կտրամադրի խորացված գիտելիքներ հեմոդիալիզի ընթացակարգերի, սարքավորումների օգտագործման, հիվանդների խնամքի, հնարավոր բարդությունների կանխարգելման և կառավարման վերաբերյալ: Բուժքույրերը կծանոթանան հեմոդիալիզի ժամանակակից մեթոդներին, կլինիկական ուղեցույցներին, ինչպես նաև պացիենտների հոգեբանական աջակցության և նրանց ընտանիքների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններին:

Դասընթացը կմատուցվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ ներառելով թե՛ տեսական, թե՛ գործնական պարապմունքներ, սիմուլյացիաներ մուլյաժներով և իրական աշխատանքի դիտարկում հեմոդիալիզի բաժանմունքում:

Դասընթացին ամբողջական մասնակցության դեպքում տրվում են ՇՄԶ կրեդիտներ:

Դասընթացի տևողությունը` 18 օր, 75 ժամ

Ձևաչափը` Առկա և առցանց

Դասընթացի վայրը` Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ

Արժեքը` 54 000 դրամ

Ակնկալվող արդյունքներ

Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները՝

  • Կտիրապետեն հեմոդիալիզի ընթացակարգերին, սարքավորումներին և դրանց ճիշտ օգտագործմանը։
  • Կունենան խորացված գիտելիքներ սուր և քրոնիկ երիկամային անբավարարության վերաբերյալ։
  • Կսովորեն պացիենտների խնամքի առանձնահատկությունները, նրանց վիճակի մոնիտորինգը և անհետաձգելի իրավիճակներում անհրաժեշտ միջոցառումները։
  • Կկարողանան ճիշտ կառավարել/կիրառել դեղորայքը և հասկանալ դրա ազդեցությունը։
  • Կտիրապետեն ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման և ախտահանման գործընթացների կանոններին։
  • ձեռք կբերեն հմտություններ բուժառուի և նրա ընտանիքի հետ հաղորդակցման, հոգեբանական աջակցության և մասնագիտական էթիկայի վերաբերյալ։

Ինչու ՞ մասնակցել

Այս դասընթացը հիանալի հնարավորություն է հեմոդիալիզի բուժքույրերին՝ կատարելագործելու իրենց հմտությունները, սովորելու նորարարական մեթոդներ և բարձրացնելու մասնագիտական որակավորումը՝ ապահովելով բարձրորակ խնամք հեմոդիալիզ ստացող պացիենտների համար: