Եթե դուք ցանկանում եք կատարելագործել ձեր գիտելիքները և հմտությունները ինհալյացիոն թերապիայի կիրառման մեջ մանկաբուժական պրակտիկայում՝ ապահովելով որակյալ և անվտանգ խնամք, ապա այս դասընթացը նախատեսված է հենց ձեզ համար:
Ծրագրի մանրամասներ
Դասընթացը կտրամադրի խորացված գիտելիքներ ինհալյացիոն թերապիայի մեջ՝ ներառելով շնչառական համակարգի անատոմիայի և ֆիզիոլոգիայի հիմնական սկզբունքները, ինչպես նաև երեխայի խնամքի, անվտանգության ապահովման, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման, ու նրանց խնամքի տեխնիկաների վերաբերյալ։ Մասնակիցները կծանոթանան ինհալյացիոն սարքավորումների ճիշտ օգտագործման և նրանց հետ աշխատելու տեխնիկական հմտություններին՝ ինչպես նաև ծնողների հետ արդյունավետ հաղորդակցման ու խորհրդատվության տրամադրման միջոցներին։
Դասընթացը կմատուցվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ ներառելով տեսական և գործնական պարապմունքներ, խմբային աշխատանքներ, սիմուլյացիաներ և պրակտիկա իրական միջավայրում։
Դասընթացին ամբողջական մասնակցության դեպքում տրվում են ՇՄԶ կրեդիտներ:
Ակնկալվող արդյունքներ
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները՝
- Կտիրապետեն շնչառական համակարգի անատոմիայի և ֆիզիոլոգիայի հիմունքներին։
• Կզարգացնեն ինհալյացիոն թերապիայի ընթացքում երեխայի խնամքի և անվտանգության ապահովման հմտությունները։
• Կիմանան, թե ինչպես կանխարգելել ներհիվանդանոցային վարակները։
• Կսովորեն ինհալյացիոն սարքավորումների ճիշտ օգտագործման և դրանց հետ աշխատելու տեխնիկական հմտությունները։
• Կզարգացնեն արդյունավետ հաղորդակցման և խորհրդատվության տրամադրման հմտությունները։
Դասընթացի մանրամասներ
- Տևողությունը՝ 2 օր, 10 ժամ
• Ձևաչափը՝ Առկա
• Արժեքը՝ 10,000 դրամ
Ինչու՞ մասնակցել
Այս դասընթացը հիանալի հնարավորություն է բուժաշխատողների համար՝ կատարելագործելու ինհալյացիոն թերապիայի և երեխայի խնամքի ոլորտում իրենց մասնագիտական հմտությունները, սովորելու նորարարական մեթոդներ և բարձրացնելու իրենց որակավորումը՝ ապահովելով անվտանգ և որակյալ բուժօգնություն մանկաբուժության ոլորտում։