Եթե դուք ցանկանում եք կատարելագործել ձեր գիտելիքներն ու հմտությունները ռադիոլոգիայի ոլորտում՝ ապահովելով որակյալ և անվտանգ հետազոտություններ, ապա այս դասընթացը նախատեսված է հենց ձեզ համար։
Ծրագրի մանրամասներ
Դասընթացը կտրամադրի խորացված գիտելիքներ ճառագայթային ախտորոշման ոլորտում՝ ներառելով նորարարական տեխնիկաների կիրառություն, ապացուցահեն պրակտիկաներ, պացիենտների և բուժանձնակազմի ճառագայթային անվտանգության ապահովում, ինչպես նաև կրիտիկական իրավիճակներում արագ արձագանքման հմտությունների զարգացում։
Մասնակիցները կծանոթանան որակյալ հետազոտությունների իրականացման միջազգային ստանդարտներին և ձեռք կբերեն մասնագիտական էթիկայի, միջմասնագիտական համագործակցության ու արդյունավետ հաղորդակցման կարևոր հմտություններ։
Դասընթացը կմատուցվի միջազգային չափանիշներին համապատասխան՝ ներառելով տեսական և գործնական պարապմունքներ, ինտերակտիվ դասախոսություններ, սիմուլյացիոն վարժություններ, կլինիկական դեպքերի քննարկումներ և պրակտիկա իրական միջավայրում։ Ուսումնական ծրագիրը մշակվել է Շվեյցարիայի բուժքույրական դպրոցի և հիվանդանոցների փորձագետների կողմից՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Դասընթացին մասնակցելուց հետո դուք՝
- Կտիրապետեք ռենտգեն-ախտորոշման նորագույն տեխնոլոգիաներին և ապացուցահեն մեթոդներին։
• Կսովորեն ապահովել ճառագայթային անվտանգության կանոնները՝ պացիենտների և բուժանձնակազմի պաշտպանության համար։
• Կզարգացնեք կրիտիկական իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքելու հմտությունները։
• Կսովորեք որակյալ հետազոտություններ իրականացնելու միջազգային ստանդարտները։
• Կբարելավեք միջմասնագիտական համագործակցման և հաղորդակցման հմտությունները։
Դասընթացի մանրամասներ
- Տևողությունը՝ 15 օր , 63 ժամ
• Ձևաչափը՝ Առկա և առցանց
• Արժեքը՝ 50.000 դրամ
• ՇՄԶ կրեդիտավորում՝ 67 կրեդիտ
Ինչու՞ մասնակցել
Այս դասընթացը հիանալի հնարավորություն է ռենտգեն-լաբորանտների համար՝ կատարելագործելու իրենց մասնագիտական հմտությունները, սովորելու նորարարական մեթոդներ և բարձրացնելու իրենց որակավորումը՝ ապահովելով անվտանգ և որակյալ ճառագայթային ախտորոշում։