Եթե դուք աշխատում եք մանկաբուժական ոլորտում և ցանկանում եք կատարելագործել ձեր մասնագիտական հմտությունները, ապա այս դասընթացը նախատեսված է հենց ձեզ համար:
Ծրագրի մանրամասներ
Դասընթացը հնարավորություն կտա մանկաբուժական պրոֆիլի բուժքույրերին ձեռք բերել և զարգացնել կազմակերպչական, մասնագիտական և միջանձնային հմտություններ՝ անհրաժեշտ մանկական տարբեր տարիքի պացիենտների խնամքն արդյունավետորեն կազմակերպելու համար։
Մասնակիցները կսովորեն՝
- Բուժքույրական գործընթացի ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
- Մանկաբուժական միջամտությունների նախապատրաստման և իրականացման հմտություններ,
- Գործիքային հետազոտությունների կազմակերպման և ապահովման գործնական ասպեկտներ,
- Երեխաների խնամքի առանձնահատկություններ՝ տարբեր ախտաբանական վիճակներում,
- Ծնողների և ընտանիքի անդամների հետ արդյունավետ հաղորդակցման և հոգեբանական աջակցության հմտություններ։
Դասընթացը ներառում է ինչպես տեսական դասախոսություններ, այնպես էլ գործնական պարապմունքներ, սիմուլյացիոն դասեր ինչպես նաև դեպքերի քննարկումներ ։
Դասընթացի ձևաչափը
- Տևողությունը՝ 18 օր, 83 ժամ
- Ձևաչափը՝ Առկա և առցանց
- Վայրը՝ Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ
- Արժեքը՝ 60 000 դրամ
- ՇՄԶ կրեդիտներ՝ 83
Ակնկալվող արդյունքներ
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները՝
- Կտիրապետեն մանկաբուժական պրակտիկայում կիրառվող նորագույն մեթոդներին և տեխնոլոգիաներին,
- Կկարողանան ինքնուրույն կազմակերպել և իրականացնել տարաբնույթ բուժքույրական միջամտություններ,
- Կունենան խորացված գիտելիքներ մանկական խնամքի, հիվանդությունների վաղ հայտնաբերման և անհետաձգելի իրավիճակների կառավարման վերաբերյալ,
- Կսովորեն մանկական պացիենտների և նրանց ընտանիքների հետ հաղորդակցման, բարոյահոգեբանական աջակցության և մասնագիտական էթիկայի հմտություններ,
- Կբարձրացնեն մասնագիտական ինքնավստահությունը և պատրաստ կլինեն կիրառել ստացած գիտելիքները իրենց ամենօրյա աշխատանքում։
Ինչու՞ մասնակցել
Այս դասընթացը հիանալի հնարավորություն է մանկաբուժական բուժքույրերի համար՝
- Բարձրացնելու իրենց մասնագիտական որակավորումը,
- Ընդլայնելու գործնական և տեսական գիտելիքները,
- Իմանալու ոլորտի նորամուծությունների մասին,
- Եվ ամենակարևորը՝ ապահովելու որակյալ և համակողմանի խնամք մանկահասակ պացիենտների համար։