Սիրտ թոքային վերակենդանացում
Ծրագրի մանրամասներ
Դասընթացը կտրամադրի հիմնարար և գործնական գիտելիքներ սիրտաթոքային վերակենդանացման (CPR) իրականացման վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով մանկաբուժական և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կիրառվող մոտեցումները։ Ծրագիրը նախատեսված է բուժքույրերի և բուժքույրական թիմի անդամների արագ արձագանքման հմտությունները զարգացնելու համար՝ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում ճիշտ և արդյունավետ գործողություններ իրականացնելու նպատակով։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան սրտի կանգի և շնչառական անբավարարության հիմնական պատճառներին, կլինիկական գնահատման փուլերին, ինչպես նաև վերակենդանացման ժամանակ կիրառվող սարքավորումներին և դեղորայքին։ Հատուկ ուշադրություն է դարձվում ապացուցահեն ուղեցույցների (PALS) կիրառմանը և թիմային համակարգված աշխատանքին։
Ծրագիրը ներառում է տեսական և գործնական պարապմունքներ, ինտերակտիվ քննարկումներ, սիմուլյացիոն ուսուցում, մուլյաժների վրա գործնական աշխատանք, կլինիկական դեպքերի վերլուծություն և թիմային վարժություններ, որոնք նպաստում են մասնակիցների պատրաստվածությանը իրական արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ գործելու համար։
Պարբերական վերապատրաստումը և սիմուլյացիոն մարզումները նպաստում են ձեռք բերված հմտությունների պահպանմանը և բարձրացնում բուժառուի անվտանգության մակարդակը։
Դասընթացին ամբողջական մասնակցության դեպքում տրվում են ՇՄԶ կրեդիտներ։
Ակնկալվող արդյունքներ
Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները՝
• Կտիրապետեն սիրտաթոքային վերակենդանացման (CPR) հիմնարար սկզբունքներին։
• Կկարողանան արագ արձագանքել սրտի կանգի և շնչառական անբավարարության դեպքերում։
• Կկիրառեն կլինիկական գնահատման ABCDE մոտեցումը։
• Կկիրառեն ապացուցահեն ուղեցույցներ (PALS) կլինիկական իրավիճակներում։
• Կճանաչեն սրտի կանգի հիմնական պատճառները և կլինիկական մահվան նշանները։
• Կտիրապետեն արյան շրջանառության և օքսիգենացիայի ապահովման հիմնական մեթոդներին։
• Կկարողանան ճիշտ օգտագործել վերակենդանացման սարքավորումները և դեղամիջոցները՝ հաշվի առնելով բուժառուի տարիքը, քաշը և վիճակը։
• Կզարգացնեն գործնական հմտություններ սիմուլյացիոն վարժությունների միջոցով։
• Կկարողանան արդյունավետ աշխատել թիմում կրիտիկական իրավիճակներում։
• Կկունենան վստահություն և պատրաստվածություն կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում արագ որոշումներ կայացնելու համար։
Դասընթացի մանրամասներ
• Տևողությունը՝ 3 օր
• Ընդհանուր ժամաքանակը՝ 12 ժամ
• Կազմությունը՝ 1 մոդուլ
• Թիրախային լսարան՝
մանկական ինտենսիվ թերապիայի և մանկաբուժական բաժանմունքներում աշխատող բուժքույրեր, բուժքույրական գործի ուսանողներ, բուժքույր ստաժորներ
• Արժեքը՝ 10.000 դրամ
• ՇՄԶ կրեդիտավորում` 7 տեսական և 7 գործնական